Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կասպարովը ողջ աշխարհին հորդորել է հեռացնել Պուտինին` իբրև քաղցկեղածին ուռուցքի

10:38, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Կասպարովը ողջ աշխարհին հորդորել է հեռացնել Պուտինին` իբրև քաղցկեղածին ուռուցքի

Ռուս ընդդիմադիր գործիչ Գարի Գասպարովը երեկ ԱՄՆ Սենատի՝ «Ռուսաստանյան ագրեսիան Արևելյան Եվրոպայում» թեմայով լսումների ժամանակ միջազգային հանրությանը հորդորել է շարունակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուսացումը և սատարել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում: «Հնարավոր չէ համաձայնության գալ քաղցկեղածին ուռուցքի հետ: Ինչպես քաղցկեղածին ուռուցքն, այնպես էլ Վլադիմիր Պուտինը և նրա ղեկավարած իշխանական վերնախավը պետք է հեռացվեն»,- ասել է Կասպարովը: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է Պուտինին հովանավորող ռուս օլիգարխներին համոզել երես թեքել նրանից, հակառակ դեպքում՝ իրենք կհայտնվեն խաղից դուրս:

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նոմցովի սպանության համար Կասպարովը մեղադրել է Վլադիմիր Պուտինին: «Պուտինն ու իր էլիտան կարծում են, որ 15 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվելով՝ նրանց համար անհնարին ոչինչ չկա, չկա ոչ մի կարմիր գիծ, որ նրանք չկարողանան հատել»,- շեշտել է Կասպարովը:

5819 | 15
Facebook