Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը կորցրեց նաև ԲՀԿ-ն. «168 Ժամ»

09:58, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ծառուկյանը կորցրեց նաև ԲՀԿ-ն. «168 Ժամ»
     «168 Ժամ»-ը գրում է. «Այսօր կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որին սպասում են քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր: Բացի իշխանություններից, իհարկե, քանի որ իշխանությունը գիտի՝ ինչ է լինելու ԲՀԿ-ում: Գիտի, որովհետև ընդամենը երկու շաբաթների ընթացքում կարողացավ «չարիքի դեմ» պայքարող ու խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը համարվող կուսակցությունը դարձնել «կառուցողական ուժ»: Թե, ի վերջո, քանի՞ հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո: Հայտնի է արդեն, սակայն, որ ԲՀԿ-ում գործնականում չի մնա Գագիկ Ծառուկյանը, ում անվան շուրջ կառուցված էր «երկրորդ քաղաքական ուժը»: Ծառուկյանը վերջին տարիներին միշտ հայտարարում էր, թե վստահությունից բացի՝ կորցնելու ոչինչ չունի: Պարզվեց՝ ունի: Բացի վստահությունից, նա կորցրեց նաև սեփական կուսակցությունը: ԲՀԿ-ականները երեկ արդեն հայտարարում էին, որ ԱԺ առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ն հանդես կգա ընդդիմադիր ուժ դառնալու մասին հայտարարությամբ: Ստացվում է, որ ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուն խանգարում էր Գագիկ Ծառուկյանը, ով անցած տարի ուղիղ հայտարարել էր՝ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»:
     Մանրամասները` թերթի համարում:
7007 | 4
Facebook