Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարտի 5-ին ԲՀԿ-ում հրաժարականների շքերթ կլինի. «Ժամանակ»

09:48, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Մարտի 5-ին ԲՀԿ-ում հրաժարականների շքերթ կլինի. «Ժամանակ»
     «Ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ համագումարը կարող է վերջինը լինել այս կուսակցության համար, քանի որ ԲՀԿ 30-հոգանոց խմբակցության առնվազն կեսը կարող է լքել կուսակցությունը: Բազմաթիվ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի հայտարարությանը, որից հետո նրանք կհամարեն, որ այլևս որևէ պարտավորություն չունեն Ծառուկյանի նկատմամբ, և հանգիստ կարող են հայտարարել ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
     Փետրվարի 13-ից սկսած ԲՀԿ խմբակցությունը, որն իր մեծությամբ երկրորդն էր խորհրդարանում, էականորեն փոքրացել է: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանն ու Գրիգորի Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին են հայտարարել Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը, որոնք չեն կարող դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից, քանի որ կկորցնեն պատգամավորական մանդատը: Չհերքված տեղեկություններ են տարածվել, որ ԲՀԿ-ն կլքեն նաև Մարտուն Գրիգորյանը, Աբրահամ Մանուկյանը, Վարդան Օսկանյանը: Այսօր արդեն տեղեկություններ կան ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունեցող նոր անձանց մասին»:
     Մանրամասները` թերթի համարում:
3129 | 1
Facebook