Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեդի Գագան սառցե ջուրն է մտել՝ գումար հավաքելու նպատակով

00:15, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Լեդի Գագան սառցե ջուրն է մտել՝ գումար հավաքելու նպատակով
     Հայտնի երգչուհի Լեդի Գագան մի քանի հազար երկրպագուների հետ միասին մտել է Միչիգան լճի սառը ջրի մեջ՝ «Special Olympics International» միջազգային կազմակերպության համար գումար հավաքելու շրջանակներում։ Նշենք, որ «Special Olympics International»-ը զբաղվում է մտավոր շեղումներով մարդկանց համար մարզական մրցաշարեր անցկացնելու հարցերով։ Լեդի Գագայի և իր ընկերոջ՝ դերասան Թեյլոր Քինի հետ միասին ակցիային մասնակցել են դերասան Վինս Վոնը, Չիկագոյի քաղաքապետի թեկնածու Խեսուս Գարսիան և ևս 4,5 հազար մարդ։ Ակցիայի ընթացքում «Special Olympics International»-ի համար հավաքվել է 1,1 մլն դոլար, ինչը կազմակերպության պատմության մեջ հավաքված ամենախոշոր գումարն է եղել։ «Լեդի Գագան ունի մաքուր սիրտ։ Նա մամուլի համար չէ արել դա»,- ասել է «Special Olympics International»-ի Չիկագոյի մասնաճյուղի նախագահ Քեյսի Հոգանը։
5376 | 0
Facebook