Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տ. Կարապետյանը պատրաստ է մրցակցել Հ. Աբրահամյանի եղբոր հետ

10:41, հինգշաբթի, 02 փետրվարի, 2012 թ.
Տ. Կարապետյանը պատրաստ է մրցակցել Հ. Աբրահամյանի եղբոր հետ
     ''Ժողովրդական կուսակցության'' նախագահ Տիգրան Կարապետյանը ''Երկիր'' օրաթերթի հետ զրույցում նշել է, որ հետ չի կանգնի իր նախնական որոշումից` առաջադրվելու է մեծամասնականով, արդեն ընտրել է նաև ընտրատարածքը:
''Որոշումս ուժի մեջ է, և ես կամաց-կամաց ծանոթանում եմ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին'',- ասել է Կարապետյանը` չհերքելով, որ պատրաստվում է առաջադրվել Արարատի մարզում:
Թերթի հարցին, թե ի՞նչ ակնկալիքով է դնում իր թեկնածությունը մի մարզում, որտեղ, ըստ լուրերի, պատրաստվում է առաջադրվել նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, Կարապետյանը նշել է. ''Ի՞նչ անենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ա, ինձ մրցակից կլինի'':
Նա նաև նշել է, որ բավարար թվով քվեներ ստանալու ակնկալիքներ ունի. ''Եթե ակնկալիքներ չունենայի, խի՞ պետք ա դնեի, եթե դնում եմ, ուրեմն ակնկալիքներ ունեմ'':
10908 | 0
Facebook