Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շտապօգնության աշխատակցուհին լուսանկարվել է ուշագնաց եղած հիվանդի հետ

17:20, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Շտապօգնության աշխատակցուհին լուսանկարվել է ուշագնաց եղած հիվանդի հետ

Ռուսաստանի Կիրով քաղաքում շտապօգնության աշխատակցուհին հենց շտապօգնության մեքենայի մեջ լուսանկարվել է ուշագնաց եղած հիվանդի հետ և նկարը տեղադրել «Ինստագրամ» սոցիալական կայքում: Լուսանկարն համացանցում հայտնվել է փետրվարի 23-ին՝ «հարբած է» մեկնաբանությամբ:

Պարզվել է, որ դա ուշագնաց եղած հիվանդների հետ աղջկա միակ լուսանկարը չէ: Նմանատիպ մի լուսանկար նա հրապարակել է այդ դեպքից օրեր առաջ:

Այս միջադեպը հասարակական լայն արձագանք է ստացել: Մարդիկ սոցիլալական կայքերում քննադատել են աղջկա արարքը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Կիրովի առողջապահական բաժանմունքից հայտարարել են, որ շտապօգնության աշխատակիցուհին ազատվել է աշխատանքից:

6696 | 0
Facebook