Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրազդանի թիվ 13 դպրոցի ուսուցչուհին պարտադրել է տոնի առթիվ իրեն կաթսաների ու շերեփների հավաքածու նվիրել

18:10, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Հրազդանի թիվ 13 դպրոցի ուսուցչուհին պարտադրել է տոնի առթիվ իրեն կաթսաների ու շերեփների հավաքածու նվիրել

Մարտի 8-ին նախորդող շաբաթը հայաստանյան դպրոցների մեծ մասում ակտիվ դրամահավաքությունների հերթական շրջանն է՝ պետք է հասցնել փող հավաքել ու նվերներ գնել դասարանի աղջիկների, ուսուցիչների, տնօրենի ու փոխտնօրենների համար:

Թեև ամեն տարի Կրթության ու գիտության նախարարությունը չի զլանում զգուշացնել, որ դպրոցներում դրամահավաքությունը խստիվ արգելվում է, այնուամենայնիվ, տարիների ավանդույթն անբեկանելի է՝ «բա գոնե ծաղիկ չառնե՞նք ուսուցիչների տոնին»:

Սակայն եթե հարցը միայն ծաղիկը լիներ, ապա հարցն այսքան քննարկվող չէր լինի:

Օրեր առաջ ՄԱՄՈՒԼ.am-ը դիմեց իր ընթերցողներին՝ կոչ անելով բարձրաձայնել՝ դրամահավաքության դեպքեր նկատելիս: Արձագանքները բազմաթիվ էին: Այսօր կանդրադառնանք դրանցից մեկին:

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի մի խումբ ծնողներ մեզ տեղեկացրեցին, որ ավարտական դասարանի դասղեկ Լյուդմիլա Խաչատրյանը դեռ ամիսներ առաջ՝ ուսուցիչների տոնին, աշակերտներին ասել էր, թե ինքը մոտակա խանութում կաթսաների ու շերեփների հավաքածու է հավանել, առանձնացրել ու երեխաներին պարտադրել էր՝ գումարը հավաքեն ու գնան իր ընտրածը գնեն, բերեն իրեն նվիրեն:

Օրեր առաջ էլ հիշեցրել է, որ մարտի 8-ին, իր ծննդյան ու Կանանց միջազգային օրվա առթիվ երեխաները պետք է 4000-ական դրամ հավաքեն, որից 3000-ը կգնա «օբյեկտ վարձելուն», 1000-ն էլ՝ մեծ տորթ գնելուն:

21605 | 36
Facebook