Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Պուտինը պահանջել է ազատել Ռուսաստանն ընդդիմադիրների սպանությունից

15:49, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Վլադիմիր Պուտինը պահանջել է ազատել Ռուսաստանն ընդդիմադիրների սպանությունից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի՝ մեծ հնչեղություն ստացած քաղաքական սպանությունն իսկական ամոթ է որակել Ռուսաստանի համար: Այդ մասին նա խոսել է Ներքին գործերի նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ու հավելել, որ պետք է արվի ամեն ինչ նման ողբերգությունները կանխելու համար:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն, ով 1990-ական թթ. եղել է Նիժնիյ Նովգորոդի նահանգապետ և ՌԴ փոխվարչապետ, սպանվել է փետրվարի 27-ի գիշերը, Կրեմլի մատույցներում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:

7296 | 0
Facebook