Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ` Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներից

15:11, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Մանրամասներ` Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցներից
     Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 3-ին` ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997թ. ծնված Դավիթ Մ-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով` Դավիթ Մ-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ ոմն Լյովիկը: Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
13509 | 0
Facebook