Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչո՞ւ երեխաներին չի կարելի շոկոլադ. պարզաբանում է մանկաբույժը

21:08, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Ինչո՞ւ երեխաներին չի կարելի շոկոլադ. պարզաբանում է մանկաբույժը

Մանկաբույժներն ու հոգեբանները խորհուրդ են տալիս մինչև երկու տարեկան երախային զրկել շոկոլադից` պատճառաբանելով, որ այն կարող է անքնության պատճառ դառնալ, և նյարդային վիճակ առաջացնել երեխաների մոտ: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ Աննա Դանիելյանը ևս հաստատեց, որ ցանկալի չէ մինչև երկու տարեկան երեխային շոկոլադ տալ, հատկապես, եթե երեխայի մոտ ալերգիկ ֆոն է նկատվում:

«Շոկոլադում պարունակվում է մի նյութ, տեոբրոմին, որը նման է կոֆեինին, և ազդում է մարդու նյարդային և սիրտանոթային համակարգերի վրա: Օրգանիզմում տեոբրոմինի քանակի մեծացումը բերում է նյարդային փոփոխությունների` անքնություն, դյուրագրգիռ վիճակ, անհանգստություն, դող, գլխացավ, գլխապտույտ, ինչպես նաև` սիրտանոթային (տախիկարդիա, առիթմիա) համակարգերի կողմից»,- պարզաբանեց մանկաբույժը: Ըստ նրա` շոկոլադի օրվա թույլատրելի չափը 40-50 գրամ է:

14796 | 2
Facebook