Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիայի դպրոցներում առաջարկել են պոռնոֆիլմեր ցուցադրել

22:08, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Դանիայի դպրոցներում առաջարկել են պոռնոֆիլմեր ցուցադրել

Դանիական Օլբորգսի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Գրաուգարդն առաջարկել է, որ դպրոցներում ավագ դասարանների աշակերտների համար պոռնոֆիլմեր ցուցադրվեն: Նրա հավաստմամբ՝ դա անհրաժեշտ է սոսկ նրա համար, որ պատանիները հասկանան իրական կյանքի ու նման ֆիլմերում ցուցադրվող տեսարանների տարբերությունները: «Ես դեմ եմ, որ երեխաների սեռական դաստիարակությունը իրականանա ձանձրալի մեթոդներով: Անհրաժեշտ է, որ երեխաները նման ֆիլմերի հանդեպ քննադատական կարծիք ձևավորեն»,- հայտարարել է Գրաուգարդը:

Ըստ պաշտոնական տվյալներովի՝ Սկանդինավյան երկրներում մինչև 18 տարեկան տղաների 99 և աղջիկների 86%-ը նայում են մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր:

Նշենք, որ Դանիայում 1967 թվականին պաշտոնապես արգելվել է պոռնոգրաֆիան, սակայն 2 տարի անց այդ երկիրը դարձել է առաջինն աշխարհում, ով օրինականացրել է այն:

Դանիայից բացի դպրոցներում մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր առաջարկվել է ցուցադրել նաև Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում:

10886 | 3
Facebook