Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված անձինք կրակ են բացել

14:41, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված անձինք կրակ են բացել
     Րոպեներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրի ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել:
     Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս եկած մարդիկ, հայտնում է «Լրագրողներ` հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական վարչությունից ասացին, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանները մեկնել են դեպքի վայր:
     Ըստ նախնական տեղեկությունների` կա զոհ:
     Մանրամասները` քիչ ուշ:
7590 | 0
Facebook