Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկում հանքահորի պայթյունից հետո 47 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ

14:31, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Դոնեցկում հանքահորի պայթյունից հետո 47 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Դոնեցկի ամենամեծ հանքում, ինչին առնվազն 30 մարդ է զոհ գնացել: «ՈւԷնԷն»-ի հաղորդմամբ՝ պայթյունից հետո 47 մարդու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ: «Տարածվել է տեղեկատվություն, որ զոհերի իրական թիվն հավասար է 77-ի: Բայց մենք այժմ իրավունք չունենք հաստատելու այդ տեղեկատվությունը, քանի որ երբեմն նման դեպքերում հաճախ են փրկվում մարդիկ, որոնց արդեն մահացած են համարում»,- ասել է Ուկրաինայի հանքափորների անկախ արհմիության ղեկավար Միխայիլ Վոլոնեցը:

4478 | 0
Facebook