Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Զուրաբյան. «Իմ և Վարդան Օսկանյանի խոսակցությունն այնպես էր մոնտաժված, որ մատնում էր իշխանության քարոզչական նպատակը»

13:50, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Լևոն Զուրաբյան. «Իմ և Վարդան Օսկանյանի խոսակցությունն այնպես էր մոնտաժված, որ մատնում էր իշխանության քարոզչական նպատակը»
     Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով` նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունն անձնական տվյալների մշակման բնագավառում:
     Օրինագծի վերաբերյալ իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ, իր խոսքով ասած` հատուկ ծառայությունների կողմից իշխանության ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող գաղտնալսումներին ու անձնական տվյալների հավաքագրմանը: «Եթե ֆինանսներն ու ջանքերը ծախսվեին ոչ թե ընդդիմադիրների լրտեսման ուղղությամբ, այլ` հակառակորդի դեմ, այլ վիճակ կլիներ սահմանին: Ապօրինի գաղտնալսման օրինակների համար հեռու պետք չէ գնալ. իմ և Օսկանյանի մասնավոր խոսակցությունը ձեզ օրինակ: Խոսակցությունը, որը տեղադրվել էր ինտերնետում, այնպես էր մոնտաժված, որ մատնում էր իշխանության քարոզչական նպատակները: Ասացի քննիչին, որ գիտես` պետք չէր չարչարվել, բոլոր հետքերը տանելու էին դեպի հատուկ ծառայություններ, բայց լավատես էր, ասաց` կգտնի հանցագործներին, դրանից հետո էլ բան չեմ լսել քննիչի մասին»,- հիշեց պատգամավորը:
5649 | 0
Facebook