Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԲՀԿ ղեկավար կդառնա Նաիրա Զոհրաբյանը

14:01, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԲՀԿ ղեկավար կդառնա Նաիրա Զոհրաբյանը
     «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարտի 5-ի համագումարի ժամանակ, ասում են, Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո, ԲՀԿ նախագահ է ընտրվելու Նաիրա Զոհրաբյանը: Ըստ լուրերի` այս փոփոխությամբ ավելանալու է ԲՀԿ-ն լքողների թիվը: Ասում են` ոմանք արդեն բարձրաձայնել են, թե Զոհրաբյանի` կուսակցության նախագահ դառնալուց հետո հրաժարվելու են անդամակցությունից:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, Նաիրա Զոհրաբյանին այդ պաշտոնին նշանակելու առաջարկի հեղինակը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ու սա է պատճառը, որ շահարկվում է «ԲՀԿ-ի ստվերային կառավարումը ստանձնելու է Հովիկ Աբրահամյանը» խոսակցությունը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
5637 | 8
Facebook