Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության գործով որոնվում է ՌԴ Ֆիննախին պատկանող ավտոմեքենան

13:31, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանության գործով որոնվում է ՌԴ Ֆիննախին պատկանող ավտոմեքենան

Նեմցովի սպանության գործով հետաքննություն վարող իրավապահները որոնում են «Ֆորդ» մակնիշի սև գույնի մեքենա, որ սպանության օրը մի քանի անգամ անցել է դեպքի վայրով: Հաղորդվում է, որ այդ մեքենան պատկանել է ՌԴ Ֆինանսների նախարարությանը: Բորիս Նեմցովի սպանության ժամանակ այդ նույն մեքենան գտնվել է Մոսկվորեցկի կամրջի վրա՝ երթևեկելի 2-րդ գոտում: Մեքենան գրանցված է ՌԴ Ֆինանսների նախարարության կրթական և սոցիալական հարցերով բյուջետային բաժնի ղեկավարի տեղակալ Յուլյա Լոմեյկոյի անունով: Ծառայողական ավտոմեքենան վարելիս է եղել Լոմեյկոյի վարորդը: Հաղորդվում է, սակայն, որ սպանության ժամանակ Լոմեյկոն մեքենայում չի եղել:

Նշենք, սակայն, որ ՌԴ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ վերը նշված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան չի պատկանում նախարարությանը:

4942 | 0
Facebook