Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի արևելքում ռուս 12 հազար զինծառայող աջակցում է անջատականներին. Բեն Հոջես

12:38, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Ուկրաինայի արևելքում ռուս 12 հազար զինծառայող աջակցում է անջատականներին. Բեն Հոջես

ԱՄՆ-ի զինված ուժերի տեղեկացմամբ՝ ռուս մոտ 12 հազար զինծառայող գտնվում է Ուկրաինայի արևելյան հատվածում և սատարում է այնտեղի անջատական ուժերին: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատար Բեն Հոջեսը:

Ամերիկացի հրամանատարը հայտարարել է, որ նրանց թվում առկա են ռազմական խորհրդատուներ, զինտեխնիկայի օպերատորներ և պարզապես շարքային զինծառայողներ:

Աղբյուրը նշում է նաև, որ Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ Հոջեսը հայտնել է, որ ռուսական բանակի մոտ 29 հազար զինծառայողներ էլ տեղակայված են վերջերս Ռուսաստանին միացված Ղրիմի թերակղզում:

4384 | 0
Facebook