Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլամիստ գրոհայինները Լիբիայում գրավել են 2 նավթահանք

09:47, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Իսլամիստ գրոհայինները Լիբիայում գրավել են 2 նավթահանք

«ԲիԲիՍի»-ն տեղեկացնում է, որ իսլամիստ գրոհայիններին հաջողվել է գրավել Բահի և Մոբրուք նավթահանքերը, որոնք տեղակայված են Լիբիայի կենտրոնում: Զինվորականներին չի հաջողվել պաշտպանել դրանք զինամթերքի սպառման պատճառով:

Բացի այդ, երկրում հակամարտող 2 իշխանական ուժերի զինվորները ավիահարվածներ են ուղղել միմյանց դիրքերի վրա, ինչի արդյունքում մեկ ռումբ ընկել է Տրիպոլիի օդանավակայանի վրա:

Նշենք, որ 2011 թվականից ի վեր, երբ գահընկեց արվեց Մումմադ Քադաֆին, Լիբիան չի խաղաղվում քաղաքացիական արյունահեղ պատերազմներից:

9787 | 0
Facebook