Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանը

11:45, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կմնա Եվրոմիության կազմում միայն Բրյուսելի վարած քաղաքականության մեջ «լուրջ և արմատական փոփոխությունների» դեպքում: Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆ»-ը, այս մասին երեկ՝ մարտի 3-ին, հայտարարել է թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը:

«Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոմիությունն ինչ-որ մի ժամանակահատվածում շեղվեց իր ուղեգծից և այժմ սկսել է շարժվել սխալ ուղղությամբ: Հանրությանը ճիշտ ուղեգծի բերելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ և գործող համաձայնագրերի վերանայում: Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի Եվրոմիության կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի դրա անդամակցությունը շահեկան լինի երկրին: Գործընկերներից շատերն են ցանկանում, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում, սակայն դրա համար Բրյուսելը պետք է էական փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ»,- հայտարարել է Համմոնդը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիան մտադիր է դուրս գալ Եվրոմիության մի շարք ոլորտներից, որպեսզի ուժեղացնի սեփական խորհրդարանի դիրքերը:
6992 | 0
Facebook