Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում ոչնչացվել է մոտ 700 կոալա

13:08, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Ավստրալիայում ոչնչացվել է մոտ 700 կոալա

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում տեղի իշխանության կարգադրությամբ ոչնչացվել է 686 կոալա, հայտնում է «Ագենս Ֆրանս-Փրեսս»-ը: Իշխանությունները նման որոշումը բացատրել են դրանց պոպուլյացիայի ավելցուկով, ինչը կհանգեցներ սովամահության:
     Կոալաների թվաքանակը մեկ հեկտարի վրա արդեն հաշվվելիս է եղել 20 առանձնյակով:
     Նահանգի բնապահպանության նախարար Լիզա Նեվիլը հաստատել է այս փաստը՝ հավելելով, որ կենդանիները քնեցվել են Քեյփ Թաունի մոտակայքում: Նա նաև հավելել է, որ ընտրված 686 կոալաները վատառողջ են եղել:

9356 | 0
Facebook