Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչպես կազդի լարիի անկումը Հայաստանի տնտեսության վրա. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Ինչպես կազդի լարիի անկումը Հայաստանի տնտեսության վրա. «Ժամանակ»

Թեպետ հարևան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի:
     «Ժամանակ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
     Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն. «Մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեզ մոտից, բնականաբար, դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով:
     Իսկ ինչ վերաբերում է թանկացումներին՝ վատ ապրելուն, այդ առումով տնտեսական վիճակի վատացումը բացասաբար կազդի: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ հայերն այնտեղ բիզնես ունեն, ու նրանց բիզնեսի վրա էլ է ազդելու: Բացի այդ՝ Վրաստանում հարկային համակարգը բավականին արդյունավետ է աշխատում, տարածաշրջանում առաջին երկիրն է, և այդ առումով կոնկրետ հետընթաց կարող է լինել, իսկ տնտեսական գործունեության առումով իրավիճակը ոչ նպաստավոր կարող է դառնալ»,- նկատել է զրուցակիցը»:
     Մանրամասները` թերթի համարում:

3552 | 0
Facebook