Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սննդամթերքը թանկացել է 21,4 տոկոսով

09:48, հինգշաբթի, 02 փետրվարի, 2012 թ.
Սննդամթերքը թանկացել է 21,4 տոկոսով
     ''Հայկական ժամանակ''. Այս տարվա հունվարին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տեղեկանքի, 2011 թվականի համեմատ կյանքը թանկացել է 12.9 տոկոսով, ընդ որում` պարենային ապրանքները թանկացել են 21.4 տոկոսով: Ըստ նույն տեղեկանքի` անցած տարվա դեկտեմբերի համեմատ գները աճել են 3.6 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է անցած 7 տարիների ընթացքում: Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ. ըստ ԱՎԾ-ի` բանջարեղենը և կարտոֆիլը 2011 թվականի հունվարի համեմատ թանկացել են 11 տոկոսով, միրգը` 25 տոկոսով, մսամթերքը՝ 10 տոկոսով, ձկնեղենը` 3.2 տոկոսով... Մի խոսքով, կյանքը շարունակում է թանկանալ աննախադեպ տեմպերով: Թե ուր կարող են հասնել գները, դժվար է նույնիսկ պատկերացնել: Ամենաուշագրավն այն է, որ ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես արձանագրում է, թե գների բարձրացումն ամենևին պայմանավորված չէ մարդկանց գնողունակության աճով: Ընդհակառակը՝ գնողունակության աճ տեղի չի ունենում: Նույն ԿԲ-ն պաշտոնապես արձանագրում է նաև, որ գների բարձրացումը պայմանավորված չէ նաև արտաքին շուկաների ազդեցությամբ: Այսինքն, այն երկրներում, որտեղից ներկրվում են այդ ապրանքները, գները չեն աճում: Իսկ դա նշանակում է,որ գնաճի պատճառը զուտ ներհայաստանյան խնդիր է:
11070 | 0
Facebook