Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել

17:15, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել

Երեկ Մոսկվայի Տվերսկայա փողոցում բազմաթիվ անցորդների աչքի առաջ սպանվել է հայազգի 22-ամյա Մաքսիմ Միրզոյանցը: Մաքսիմին սպանել է նրա՝ հոգեկան խանգարումներ ունեցող ընկերը: Սպանությունը տեղի է ունեցել հագուստի խանութի առջև, որտեղ աշխատելիս է եղել Մաքսիմը:

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ Մաքսիմը քանիցս բողոքել է, որ իր հին ծանոթն սպառնում է սպանել իրեն: Մարդասպանը մի քանի ամիս առաջ եկել է Մաքսիմի մոտ, դանակով սպառնացել նրան, բացի այդ, նա սպառնալիքներ է տեղացել նաև հեռախոսով:

Հարազատներն այդ ժամանակ մարդասպանին ուղարկել են հոգեբուժարան: Օրեր առաջ, սակայն, նա դուրս է գրվել հոգեբուժարանից: Իր անվտնգությունն ապահովելու համար Մաքսիմը պղպեղի սրվակ է գնել:

Մարդասպանը երեկ՝ կեսօրից հետո, մտել է խանութ, ու դանակով կրկին սպառնացել: Մաքսիմը դուրս է վազել փողոց: Նրանց միջև վեճ է սկսվել, Մաքսիմը ցանկացել է բացել պղպեղի սրվակը, բայց չի հասցրել, հոգական հիվանդ ընկերը դանակով կտրել է նրա պարանոցը: Միրզոյանցը ցանկացել է թաքնվել մոտակա «Սան ի Սիթի» գեղեցկության սրահում, բայց անշնչացած ընկել է գետնին:

Խանութի պահակը բռնել է մարդասպանին ու հանձնել իրավապահ մարմիններին:

11184 | 1
Facebook