Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պռոշյանում հնչած կրակոցներից վիրավորված անձը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ

16:38, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Պռոշյանում հնչած կրակոցներից վիրավորված անձը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր կրակոցներ էին հնչել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կրկին կապ հաստատեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ: Վերջինն ասաց, որ ահազանգել են «Արմենիա» բժշկական կենտրոնից և տեղեկացրել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Պռոշյան գյուղի բնակիչ Արման Թ-ն: Հարցին՝ իրավապահներն արդեն հայտնաբերե՞լ են կրակողին, Զ. Գաբրիելյանն ասաց, որ ձեռնարկվում են միջոցառումներ անձին գտնելու, նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:
     Ի դեպ, «Արմենիա» ԲԿ-ից մեր թղթակցին քիչ առաջ հայտնեցին, որ 33-ամյա երիտասարդին արդեն վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
4752 | 0
Facebook