Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալֆրեդ Կոխ. «Նեմցովից հետո ինձ կսպանեն»

16:48, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Ալֆրեդ Կոխ. «Նեմցովից հետո ինձ կսպանեն»

ՌԴ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Բորիս Նեմցովի սպանությունից հետո վախենում է իր կյանքի համար: «Վախենում եմ, որ հաջորդը կլինեմ ես»,- ասել է նա:

Նա պատմել է, որ անցած աշնանը Բավարիայի գյուղերից մեկում եռօրյա գաղտի հանդիպում է կազմակերպել ընդդիմության նախկին և ներկա ղեկավարների միջև: Դրան մասնակցել են Բորիս Նեմցովը, Միխայիլ Խոդորկովսկին ու այլ նախկին առաջնորդներ, որոնց անունները Կոխը չի հրապարակել:

Այդ հանդիպումների ժամանակ ընդդիմադիր գործիչները փորձել են ուղիներ գտնել Պուտինի իշխանությունը վերացնելու համար: Կոխը հիշեցրել է, որ այդ հանդիպմանը մասնակցած վրացի նախկին նախարար ու Պուտինի թշնամի Կախա Բենդուկիձեն մահացել է հանդիպումից շաբաթներ անց՝ իբրև թե սրտի հետ կապված խնդիրների պանճառով: «Վախենամ, որ Բենդուկիձեն ու Նեմցովը կյանքին հրաժեշտ տված մարդկանց ցուցակում վերջինը չեն»,- ասել է կոխը:

Նշենք, որ համանաման կարծիք հայտնել է նաև ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը: Նա Սախարովսկի կենտրոնում Բորիս Նեմցովի հրաժեշտի ժամանակ ասել է, որ հաջորդը կարող է ինքը դառնալ:

7045 | 4
Facebook