Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Genealogy»-ի խմբում Ավստրալիա աշխարհամասը կներկայացնի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը

15:45, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
«Genealogy»-ի խմբում Ավստրալիա աշխարհամասը կներկայացնի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը
     «Եվրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է: Նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի և մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել: Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:
     Նշենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին Վիեննայում:
     Ավելի վաղ ներկայացրել էինք նաև խմբի մյուս չորս անդամներին:
5665 | 2
Facebook