Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն Նեմցովին հետմահու պարգևատրել է շքանշանով

15:10, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Պորոշենկոն Նեմցովին հետմահու պարգևատրել է շքանշանով

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ հետմահու պարգևատրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին Ազատության շքանշանով: Իր ֆեյսբուքյան էջում Պորոշենկոն գրել է, որ ուկրաինացիների համար Նեմցովը միշտ կմնա որպես Ռուսաստանի մեծ հայրենասեր և Ուկրաինայի բարեկամ:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել էին փետրվարի 28-ին: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենում այսօր:

6897 | 1
Facebook