Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձնահոսքը 300 մարդու կյանք է խլել, ողջ մնացածներին սնունդ են նետում ուղղաթիռներով

21:10, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Ձնահոսքը 300 մարդու կյանք է խլել, ողջ մնացածներին սնունդ են նետում ուղղաթիռներով

Աֆղանստանում եռօրյա սուգ է հայտարարվել ձնահոսքից զոհված հարյուրավոր մարդկանց հիշատակին: Բնական աղետը տեղի է ունեցել Փանջշեյան կիրճում և դարձել 300 մարդու մահվան պատճառ: Ձյան տակ հայտնված 7 գյուղերի սովյալ բնակիչների համար ուղղաթիռներից սնունդ են նետում. այդ բնակավայրեր տանող մնացած բոլոր ճանապարհները փակված են:

Առատ ձյունով է ծածկվել ոչ միայն Աֆղանստանն, այլև Թուրքիան, Սիրիան, Հորդանանը, Իսրայելը և Պակիստանը:

Արտակարգ իրավիճակի պատճառով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայը հետաձգել է իր այցը Իրան:

10186 | 0
Facebook