Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայի ափերի մոտ եզակի շնաձուկ-ուրվական են որսացել

19:06, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Ավստրալիայի ափերի մոտ եզակի շնաձուկ-ուրվական են որսացել

Խորջրյա շնաձկան եզակի տեսակ են որսացել Նոր Հարավային Ուելսի ձկնորսները: Ավստրալիայի ափերի մոտ նետված նրանց ցանցում հայտնվել է գոբլին-շնաձուկ, որին այլ կերպ անվանում են շնաձուկ-ուրվական, հայտնում է «Բիզնես Ինսայդեր Ավստրալիա»-ն:

Այս տեսակը, որ կոչվում է նաև ծովերի դինոզավր, ունի շատ եզակի ծնոտներ, երբ դրանք բացվում են, 2 կապանները տեղաշարժվում են, և կարծես թե ծնոտը առաջ է գալիս: Այս շնաձուկը նաև ելուստ ունի քթի վրա, որը պարունակում է էլեկտրազգայուն բջիջների մեծ քանակություն, ինչն օգնում է գիշատչին խորը ջրերի մթության մեջ տեղորոշել ապագա զոհին:

Որսացած նմուշը փոխանցվել է Սիդնեյի թանգարան, թեև հնարավոր չի եղել նրան ողջ պահել:

13591 | 0
Facebook