Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մի շարք քաղաքական գործիչների՝ ներառյալ նաև Նավալնիին, արգելել են մասնակցել Նեմցովի հուղարկավորության արարողությանը

14:40, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Մի շարք քաղաքական գործիչների՝ ներառյալ նաև Նավալնիին, արգելել են մասնակցել Նեմցովի հուղարկավորության արարողությանը

Եվրոպացի և ռուս քաղաքական մի շարք գործիչների արգելվել է մասնակցել ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հուղարկավորության արարողությանը: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորություն չեն ունեցել մասնավորապես Լեհաստանի քաղաքական գործիչներից մեկն, ում վիզա չի տարամադրվել Ռուսաստանի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով և լատվիացի եվրոպատգամավոր Սանդրա Կալնիետեին, ում հետ են ուղարկել Մոսկվայի օդանավակայանից: Վերջինը «Ֆեյսբուք»-ի իր էջում ավելի ուշ տեղեկացրել է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում իր ձեռքից վերցրել են իր դիվանագիտական անձնագիրը, ինչի պատճառով ինքն ստիպված է եղել երեք ժամ սպասել: Դրանից հետո նրան հայտնել են, որ պաշտոնական որոշ նկատառումների պատճառով նրա մուտքը երկիր արգելվում է:

Աղբյուրը նշում է նաև, որ Նեմցովի հուղարկավորությանը մասնակցել արգելել են նաև ընդդիմադիր ռուս գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ով գտնվում է 15-օրյա կալանքի տակ: Նրան արգելվել է լքել դատարանի տարածքը:

Հիշեցնենք, որ սպանված քաղաքական գործչին թաղելու են Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանոցում, որտեղ հանգչում է նաև լրագրող Աննա Պոլիտկովսկայայի մարմինը, ում սպանել էին 2006թ.:
4997 | 0
Facebook