Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հղիության 7-րդ ամսում գտնվող Քեյթ Միդլթոնին շտապ տեղափոխել են հիվանդանոց

14:30, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Հղիության 7-րդ ամսում գտնվող Քեյթ Միդլթոնին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, ով գտնվում է հղիության 7-րդ ամսում, այս գիշեր շտապ տեղափոխել են Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց: Նա սրտխառնոց և սուր ցավեր է ունեցել որովայնի շրջանում: Այս մասին հիվանդանոցում ունեցած անանուն աղբյուրի վրա հենվելով՝ հաղորդել է ամերիկյան «Սթար» լրատվականը:

Ի սկզբանե բժիշկները կարծել են, թե Միդլթոնի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, բայց բժշկական քննությունից հետո այդ վարկածը հերքվել է: Դքսուհին ողջ գիշերն անց է կացրել բժիշկների հսկողությամբ: Պարզվել է, որ ապագա երեխայի մոտ սրտի ռիթմը նորմայից բարձր է, ինչն էլ դարձել է ցավի ու սրտխառնոցի պատճառ:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ թագավորական ընտանիքում համալրում սպասվում է ապրիլին, սակայն պապարացիները լուրեր են տարածել, թե երեխան կարող է ավելի շուտ ծնվել: Չնայած նրան, որ ծնողները որոշել էին մինչև վերջ գաղտնի պահել երեխայի սեռը, պարզվել է, որ դքսուհի Քեյդ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը դուստր են ունենալու: Հաղորդվում է նաև, որ նրանց դուստրը կանվանակոչվի Ելիզավետա կամ Մարիա Քեթրին:

9493 | 2
Facebook