Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդմոն Մարուքյան. «Ինչո՞ւ բանկերը չեն վերանայում այն վարկային պարտավորությունները, որոնք եղել են մինչև դրամ-դոլար վայրիվերումները»

13:00, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Էդմոն Մարուքյան. «Ինչո՞ւ բանկերը չեն վերանայում այն վարկային պարտավորությունները, որոնք եղել են մինչև դրամ-դոլար վայրիվերումները»
     «Շրջանառության հարկի մասին» փոփոխված տարբերակի վերաբերյալ քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են:
     Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդադառնալով այդ լրացումներին ու փոփոխություններին, հայտարարեց. «Տնտեսվարողների հետ Վանաձորում պարբերաբար հանդիպում եմ, մարդիկ բողոքում են, որ տնտեսական ոլորտի օրենքներն անընդհատ փոխվում են, չկա իրավական կանխատեսելիություն: Հիմա խոսեմ այս հարկի մասին: Ցույցեր եղան, հետո հետաձգվեց, մի՞թե հնարավոր չէր առաջին փաթեթի ժամանակ այս ամենն անել: Այս բնագավառի օրենքները եկեք ամեն օր չփոխենք»,- դիմելով կառավարությանն` ասաց պատգամավորը` անդրադառնալով նաև բանկերի հետ կապված մի խնդրի, որի մասին վանաձորյան հանդիպման ժամանակ բարձրաձայնել են քաղաքացիները: «Բանկերը չեն վերանայում այն վարկային պարտավորությունները, որոնք եղել են մինչև դրամ-դոլար վայրիվերումները: Մեր Կենտրոնական բանկը պետք է հրահանգ տա մասնավոր բանկերին ու կարգավորի խնդիրը, որ մարդկանց վարկերի ժամկետները երկարաձգվեն ու հնարավորություն տրվի եղած դրամային եկամուտներով վարկը մարել, մինչդեռ բան չի արվում այս մասով»:
     Այս համատեքստում պատգամավորը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկը թույլ էր տվել մասնավոր բանկերին վերանայել վարկային տոկոսադրույքները:
7518 | 0
Facebook