Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԱԿ-ը «Շահութահարկի մասին» օրինագիծը համարեց ծայրահեղ վտանգավոր

12:31, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
ՀԱԿ-ը «Շահութահարկի մասին» օրինագիծը համարեց ծայրահեղ վտանգավոր
     «Շահութահարկի մասին» աղմկահարույց օրինագծի նոր տարբերակի քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Մենք այն համարում ենք ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկեր պարունակող, արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ»: «Եկեք շահութահարկի նվազեցումը բոլոր արտահանողների վրա տարածենք, ոչ թե 40-50 միլիարդի արտահանողների»,- շարունակեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
     «Ունենք թվեր, փաստեր, ինչ-որ բան հասկանում ենք էլի, որ ասում ենք` դնենք, քննարկենք, իսկ դուք դնում, քվեարկում եք, երկու ամիս հետո հետ եք բերելու օրենքը, ինչո՞ւ»,- շարունակեց ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը:
     Ձայների 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց օրինագիծը:
     Նշենք, որ ԲՀԿ-ն մասնակցում էր նիստին ու ձեռնպահ քվեարկեց:
2926 | 0
Facebook