Ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը հրապարակել է տնտեսապես «ամենադժբախտ» այն 15 երկրների ցուցակը, որոնց համար 2015-ը ամենածանր տարին կլինի:
Այդ ցուցակը գլխավորում են հարավամերիկյան 2 երկիր՝ Վենեսուելան և Արգենտինան: Դրանց հաջորդում են Հարավային Աֆրիկան, Ուկրաինան և Հունաստանը: Հաջորդող 10 երկրներն են Իսպանիան, Ռուսաստանը, Խորվաթիան, Թուրքիան, Պորտուգալիան, Իտալիան, Կոլումբիան, Բրազիլիան, Սլովակիան և Ինդոնեզիան: Այս ցուցակը կազմվել է երկրներում գործազրկության մակարդակի և սպառողական գների ինդեքսի փոփոխության համադրման միջոցով: