Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չստացված գողություն»` համեմված պարային տեսարաններով

18:36, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
«Չստացված գողություն»` համեմված պարային տեսարաններով

Մարտի 24-ին «Էպսիդոն» թատերախումբը հանդիսատեսի դատին կհանձնի Դարիո Ֆո` «Չստացված գողություն» կատակերգության պրեմիերան:
     Ներկայացման շուրջ աշխատանքները սկսվել են դեռ անցյալ տարի, սակայն, ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բեմադրության հեղինակ Արմեն Սարգսյանը` խնդիրներ առաջացան կապված որոշ դերասանների աշխատանքային գրաֆիկի հետ: Շուտով աշխատանքները վերսկսվեցին, և հիմա արդեն մոտենում է այն պահը, երբ ներկայացումը պետք է հանձնվի հանդիսատեսի դատին: «Բեմադրության հեղինակը ես եմ, իսկ ներկայացման մեջ զբաղված են Լիանա Ավետիսյանը, Դավիթ Եղիազարյանը, Շողեր Գրիգորյանը, Ելենա Եսայանը: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի շատ փորձեր իրականացնեինք թատրոնի բեմում, սակայն առայժմ չունենք նման հնարավորություն, իսկ վարձավճարով մեր թատերական բեմերից շատերը շատ թանկ են: Հույս ունենք, որ մի օր կստեղծվի հատուկ թատրոն, որտեղ ներկայացումներ կիրականացնեն բացառապես երիտասարդ ստեղծագործողները»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմենն ու հավելեց, որ բոլոր դժվարությունները փորձում են շրջանցել և զբաղվել սիրելի գործով: Ռեժիսորի խոսքով` հանդիսատեսն այս անգամ կտեսնի շատ թեթև ներկայացում` համեմված պարային տեսարաններով: «Հուսանք` մեր ներկայացումը դուր կգա մեր շատ սիրելի հանդիսատեսին, ի վերջո` մենք ստեղծագործում ենք հենց նրանց համար»,- ամփոփեց Արմեն Սարգսյանը:

Ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյան
Ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյան
5279 | 0
Facebook