Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության վայրում հայտնված ձնահավաք մեքենայի վարորդն ազատվել է աշխատանքից

14:10, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանության վայրում հայտնված ձնահավաք մեքենայի վարորդն ազատվել է աշխատանքից

Նեմցովի սպանության վայրում հայտնված և տեսանկարահանող սարքերի առաջը փակած ձնահավաք մեքենայի վարորդը աշխատանքից հեռանալու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն:

Աղբյուրը նշում է, որ վարորդն աշխատելու է ևս մեկ հերթափոխ և լքի աշխատավայրը:

Հաղորդվում է նաև, որ վերոնշյալ ձնահավաք մեքենան Նեմցովի սպանության պահին անցնելիս է եղել Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրայով, և դրա վարորդը դարձել է ընդդիմադիր գործչի սպանության ականատեսը:

5309 | 0
Facebook