Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում 9 ժամ տևած վիրահատությունից հետո առանձնացրել են սիամական երկվորյակների մարմինները

13:30, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Սաուդյան Արաբիայում 9 ժամ տևած վիրահատությունից հետո առանձնացրել են սիամական երկվորյակների մարմինները

Սաուդյան Արաբիայում փորձառու բժիշկների մի խումբ բավական բարդ վիրահատություն է իրականացրել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, բժիշկները 9 ժամ տևած վիրահատության արդյունքում առանձնացրել են սիամական երկվորյակների մարմինները:

Աղբյուրը նշում է, որ վիրահատությունն իրականացվել է երկրի առողջապահության նախկին նախարար Աբդուլլահ ալ-Ռաբեեահի գլխավորությամբ և անցել է բավական հաջող: Երկվորյակ տղաների՝ Աբդուլլահի և Աբդուլռահմանի վիճակը բժիշկներն այժմ գնահատում են լավ:

Աղբյուրը նշում է, որ փոքրիկները ծնունդով Եմենից են և Սաուդյան Արաբիա են տեղափոխվել վիրահատության համար: Նրանց մոտ մի շարք համատեղ օրգաններ են եղել՝ ներառյալ նաև աղիները: Ուստի բժիշկները երկու խմբի են բաժանվել և յուրաքանչյուր խումբն զբաղվել է մեկ փոքրիկի օրգանիզմի վերականգնմամբ:

Թեև մինչ վիրահատությունն սկսելը բժիշկները երկվորյակ տղաների ապրելու հավանականությունը գնահատել էին 60-70%, սակայն այժմ նշել են, որ իրենք համոզված են, որ երկու եղբայրն էլ լիովին ապաքինվելու են:

14213 | 0
Facebook