Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆլորա Մարտիրոսյանի որդին կասկածվում է երկու երիտասարդի մահացու վթարի ենթարկելու համար

11:31, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Ֆլորա Մարտիրոսյանի որդին կասկածվում է երկու երիտասարդի մահացու վթարի ենթարկելու համար
     Լոս Անջելեսում ձերբակալել են Ֆլորա Մարտիրոսյանի 21-ամյա որդուն՝ Հենրի Մայքլ Գևորգյանին: Երիտասարդը կասկածվում է փողոցային ապօրինի մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վթարի ենթարկելու համար: Տեղի ունեցածի պատճառով երիտասարդներից մեկը, ով 20 տարեկան էր, մահացել է դեպքի վայրում, 26 տարեկան մյուս երիտասարդը՝ հիվանդանոցում, կա նաև 21-ամյա 1 վիրավոր:
     Ոստիկանությունը կասկածում է, որ շաբաթ օրը կեսօրին տեղի ունեցած վթարի ժամանակ «Ֆորդ Մուսթանգ» մեքենայի ղեկին եղել է Հենրի Մայքլ Գևորգյանը։ Այդ ժամանակ նա հետապնդել է մեկ այլ մեքենայի, և չկարողանալով կառավարել մեքենան՝ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարից հետո երիտասարդը դիմել է փախուստի, այնուհետև ոստիկանության հորդորներից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Դատարանը նրա համար պահանջել է 2 մլն դոլարի գրավ:
     Հիշեցնենք, որ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր 2013 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ նրա ամուսինը՝ Հրահատ Գևորգյանը՝ 2014 թվականի մայիսի 8-ին:
6169 | 0
Facebook