Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության համար կասկածվում է Դուդաևի անվան չեչենական գումարտակի հրամանատարը

10:46, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանության համար կասկածվում է Դուդաևի անվան չեչենական գումարտակի հրամանատարը

Ըստ հետաքննության վարկածի՝ Բորիս Նեմցովի սպանության հարցում կասկածվում է Ջոհար Դուդաևի անվան չեչենական գումարտակի հրամանատար Ադամ Օսամովն, ով ժամանակին կասկածվել է նաև Վլադիմիր Պուտինի հանդեպ մահափորձ կազմակերպելու համար: Քննիչները չեն բացառում, որ Դոնեցկի և Լուգանսկի դեմ մարտնչող զինյալները գործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով. ընդդիմադիր գործչի սպանությամբ նրանք նպատակ են ունեցել վարկաբեկել Ռուսաստանի ղեկավարությանը և անկայուն իրավիճակ ստեղծել երկրի քաղաքական դաշտում: Այդ մասին հաղորդում է «Իզվեստիյա» պարբերականը: Պարբերականի՝ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը տեղեկացրել է, որ քննչական խմբի տրամադրության տակ արդեն կան համապատասխան ապացույցներ՝ Բորիս Նեմցովի սպանության գործում ուկրաինական հատուկ ծառայությունների առնչության մասին:

Այդ մասին դեռևս Նեմցովի սպանության օրը հայտարարել էր ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նշենք, որ շրջանառվել են նաև այլ վարկածներ՝ քաղաքական, ծայրահեղական, տնտեսական և կենցաղային: Սակայն սպանության կազմակերպման և իրականացման որակը դիտարկելով՝ քննությունը եզրակացրել է, որ այդ սպանության հետևում պրոֆեսիոնալներ են կանգնած: «Իզվեստիա»-ի աղբյուրը հաղորդել է, որ մարդասպանը կրակել է Կրեմլից մի քանի տասնյակ մետր հեռավորությունից, սակայն պարզվել է, որ այդ հատվածը փաստացիորեն դուրս է տեսախցիկների հսկողությունից: Բացի այդ, սպանությունն իրականացվել է այնպիսի պահի, երբ քաղաքի փողոցներում խցանումներ չեն եղել և քաղաքի կենտրոնում ինտենսիվ երթևեկություն է եղել, ինչը մարդասպանին հնարավություն է տվել մեքենա նստել ու արագ ծպտվել այլ մեքենաների մեջ:

6655 | 1
Facebook