Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանությունն ինձ հիշեցնում է ՌԴ-ում մարդու իրավունքների և ազատությունների անմխիթար վիճակի մասին. Օբամա

10:30, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանությունն ինձ հիշեցնում է ՌԴ-ում մարդու իրավունքների և ազատությունների անմխիթար վիճակի մասին. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը վկայում է այդ երկրում քաղաքացիական ազատությունների անմխիթար իրավիճակի մասին: Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտնել է «Ռոյթերս» գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանում քաղաքացիական հասարակությունն, անկախ լրագրողներն ու մարդիկ, որոնք պարզապես փորձում են հաղորդակցվել համացանցի միջոցով, մեծ վտանգի տակ են և գործում են լարված, քանի որ այդ երկրի կառավարությունը լիակատար վերահսկողություն է սահմանել մամուլի վրա՝ վտանգելով դրա ազատությունը:

Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Սակայն ես տեսնում եմ, որ Ռուսաստանում մամուլի ազատությունը և քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հարցը ավելի վատ վիճակում է գտնվում, քան սրանից չորս, հինգ կամ գուցե նաև տասը տարի առաջ»,- հայտարարել է Օբաման:

Աղբյուրը նշում է նաև, որ Օբաման Նեմցովի հետ ծանոթացել էր 2009թ.՝ Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

5552 | 0
Facebook