Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց. «168 Ժամ»

10:06, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց. «168 Ժամ»
     Պատասխանելով «168 Ժամ»-ի գրավոր հարցին՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»: Այս առնչությամբ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց. «Ինչպես բոլորիս հայտնի է, Վ. Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործություն կարողացել են կատարել բավականին ուշ՝ դեպքից բավական օրեր անց, և այդ առումով պետք է նշեմ, որ արգասիքներն այդքան երկար չեն պահպանվում: Ժամանակի ընթացքում այդ արգասիքներն անհետանում են: Հետևաբար՝ այդ փուլում, ըստ էության, արդեն իսկ անիմաստ էր, բայց այդ գործողությունը բավական էական եմ համարում, քանի որ դրա միջոցով ևս մեկ ապացույց ձեռք կբերվեր. եթե նրա մարմնի վրայից արգասիքներ հայտնաբերվեին՝ կունենայինք ևս մեկ ապացույց, որ նա, ըստ էության, առնչություն ունի այս դեպքին»:
     Մանրամասները` թերթի համարում:
3244 | 0
Facebook