Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նորմանդական քառյակի» ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինա ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ

10:16, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
«Նորմանդական քառյակի» ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինա ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ

Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինայի արևելյան հատված ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, դիտորդները վերահսկելու են հրադադարի պահպանման հարցը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ «Նորմանդական քառյակի» երկրներն այս հարցը քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ և որոշել, որ դիտորդները վերահսկողություն են իրականացնելու Ուկրաինայի արևելքի 10 հատվածներում՝ ներառյալ նաև Դոնեցկի օդանավակայանի շրջակայքը: Դիտարկումն անցկացնելուն զուգահեռ՝ ԵԱՀԿ դիտորդներն ամենօրյա զեկույցներ են հրապարակելու՝ նշելով Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի պահպանման աստիճանը:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ դիտորդները հայտնել էին, որ ուկրաինացի անջատականներն ու ուժայիններն արդեն հետ են քաշել ծանր զինտեխնիկան ռուս-ուկրաինական սահմանից:
4154 | 0
Facebook