Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ

21:35, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
ՖԻՖԱ-ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ
     ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերն սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներ կիրառել՝ ռասիզմի արտահայտման բազմաթիվ դեպքերի համար: Այդ ամենի համար առիթ է հանդիսացել զեկույցի հրապարակումը, որն ավելի քան 200 նման դեպք է պարունակում:
«Իհարկե, մենք մտահոգված ենք այս խնդրով: Բնականաբար, պետք է կրթական ծրագիր՝ ռասիզմի դեմ պայքարելու համար: Եթե այդ երևույթը չվերանա, պետք է պատժամիջոցներ կիրառել: Ռասիզմը խնդիրներից մեկն է, որը միշտ օրակարգային է: Սակայն, ցավոք, ամեն օր մենք բախվում ենք այդ խնդրի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այս ամենի դեմ պետք է պայքարել»,- ասել է Բլատերը:
Այս ամենի դրդապատճառ հանդիսացող «Ֆուտբոլը ռասիզմի դեմ» կազմակերպության զեկույցն իր մեջ պարունակում է ռասիզմի արտահայտման մոտ 200 դեպք՝ 2012-ի մայիսից 2014-ի մայիս ընկած ժամանակահատվածում:
«Զեկույցը ցույց է տալիս ռուսական ֆուտբոլի սարսափելի պատկերը: Այն լի է ռասիզմով և քսենոֆոբիայով: Հույս ունենք, որ մինչև 2018 թվական Ռուսաստանում միջոցներ կձեռնարկվեն՝ ֆուտբոլիստների և երկրպագուների պաշտպանությանն ուղղված»,- ասել է «Ֆուտբոլը ռասիզմի դեմ» կազմակերպության տնօրեն Փյարա Փովարը:
6064 | 2
Facebook