Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իվետա Տոնոյանը պարզաբանում է «Կենտրոն» հեռուստաընկերության փակման և 80 աշխատակիցների ազատման լուրերը

17:46, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Իվետա Տոնոյանը պարզաբանում է «Կենտրոն» հեռուստաընկերության փակման և 80 աշխատակիցների ազատման լուրերը
     Արդեն մի քանի օր մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են, որոշ տեղեկություններով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, փակվում են տարբեր հաղորդումներ, իսկ այսօր նաև` «Էկոլոգիկա»-ն:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժնի տնօրեն Իվետա Տոնոյանն ասաց, որ զանգվածային կրճատումներ չեն եղել, այլ եղել են կադրային փոփոխություններ: «Հեռուստատեսությունը դինամիկ զարգացող կառույց է, որտեղ ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են կատարվում, համալրվում կամ փոխվում է աշխատակազմը և դրանում արտառոց որևէ բան չկա: 80 աշխատակցի կրճատման մասին տեղեկատվությունը չի համապատախանում իրականությանը: Իսկ «Էպիկենտրոն» լրատվականի հավելվածները, այդ թվում նաև «Էկոլոգիկա»-ն, ժամանակավորապես դադարեցվել են, սակայն դա չի նշանակում, որ «Էպիկենտրոն»-ը դադարելու է լուսաբանել հավելվածներում մշտապես բարձրաձայնվող խնդիրները: Այլ կերպ ասած` սոցիալական, տնտեսական, բնապահպանական, առողջապահական և մյուս բոլոր ոլորտներում առկա բոլոր խնդիրներին մենք շարունակելու ենք հանգամանորեն անդրադառնալ «Էպիկենտրոն»-ի հիմնական, ինչպես նաև առավել ծավալուն՝ «Կիրակնօրյա Էպիկենտրոն»-ի շրջանակներում»:
11135 | 3
Facebook