Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիճաբանություն հայկական նորաձևության աշխարհում

18:26, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Վիճաբանություն հայկական նորաձևության աշխարհում
     Ո՞վ է ում կրկնօրինակում. տարաձայնություններ են առաջացել նորաձևության աշխարհում: Հայտնի ոճաբան, մոդելավորող Վահան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է հայտնել հայտնի մեկ այլ մոդելավորող Դիանա Շատվերյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված մի զգեստի լուսանկարի վերաբերյալ: Այն, ըստ Վահանի, կրկնօրինակել են իրենից: «Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամո՛թ է»:
     Դիանա Շատվերյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատասխանել է. «Կարող եք գուշակել, թե ո՞ւմ հեղինակած զգեստն է լուսանկարում: Առաջ անցնելով նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի գլուխգործոցն է»:
     Նշենք, որ բանավեճին միջամտել է նաև այն աղջիկը, ում համար Շատվերյանը կարել էր զգեստը: Նա գրել է, թե քանի որ ինքը Վահանի մոտ չի հավանել կտորը, դրա համար դիմել է Դիանային, իսկ դա չի նշանակում, որ կրկնօրինակում է եղել: Նա նաև նշել է, որ Վահանն ինքն այդ զգեստը կրկնօրինակել է Elie Saab ապրանքանիշից:
5224 | 4
Facebook