Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դարձյալ պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին

17:26, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
ԱՄՆ-ը դարձյալ պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին
     Միացյալ Նահանգներն սպառնացել է, որ նոր տնտեսական բնույթի պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հանդեպ, եթե վերջինը չիրականացնի Մինսկում ձեռք բերված համաձայնագրի կետերը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջոն Քերին: «Ես ևվս մեկ անգամ հայտարարում եմ, որ ռուսաստանյան առաջնորդներն ու անջատականները պետք է աջակցեն Մինսկի համաձայնագրի իրականացմանը: Նրանք պետք է ամեն տեղ առաջնորդվեն այդ համաձայնագով` Դեբալցևոյից մինչև Մարիուպոլ: Եթե այդ ամենը տեղի չունենա, ՌԴ հանդեպ տնտեսական պատժամիջոցներն անխուսափելի կդառնան, չնայած նրան, որ այդ երկրի տնտեսությունն առանց այն էլ խնդիրների առջև է կանգնած»,- ասել է Քերին:
6097 | 0
Facebook