Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի պրեմիերան` Լոս Անջելեսում

19:50, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
«Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի պրեմիերան` Լոս Անջելեսում

Մարտի 15-ին Լոս Անջելեսում էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը, որի ռեժիսորն իտալացի Ջոն Միլանոն է, ով մեծացել է Նյու Ջերսիում:
     «Չնայած ես այդ մշակույթի կրողը չեմ, հասկանում և ընդունում եմ այն, ինչպես իմը»,- ասել է ռեժիսորը: Նրա խոսքով` ֆիլմը նկարահանվել է ոչ որպես ընդվզում Թուրքիայի կառավարության դեմ, այլ որպես պատմություն, որը Հոլիվուդը հրաժարվում է ցույց տալ:
     Ֆիլմի ստղեծման աշխատանքները տևել են շուրջ 2 տարի: Եվ ինչպես խոստովանել է ռեժիսորը` փորձել է ստանալ պատմականորեն ճշգրիտ ֆիլմ, որտեղ բոլոր պատմություններն իրական են: «Այս ֆիլմում ստեղծագործական շատ քիչ ազատություն ենք տվել մեզ` լավ գիտակցելով, որ այն հիմնված պետք է լինի միմիայն ճշմարտության վրա: Ահա ինչու նկարահանումները ձգվեցին երկու տարի»,- պարզաբանել է ռեժիսորը:

Նկարահանումներն իրականացվել են Կալիֆոռնիայի Սիմի հովտում։ Ռեժիսորի փոխանցմամբ` ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 40 հազար դոլար: «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմում նկարահանվել են երիտասարդ հայ դերասաններ, ինչպես նաև իրանահայ դերասանուհի Մերի Ափիքն ու Մարկո Խանը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 24-ին Լոս Անջելեսում և Երևանում:

3577 | 0
Facebook