Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակոբ Ավագյան. «Կան մեծ թվով ապրանքային խմբեր, որ ինչքան էլ ստիպեն, ձեռներեցները չեն կարող ապրանքագիր ներկայացնել»

16:56, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Հակոբ Ավագյան. «Կան մեծ թվով ապրանքային խմբեր, որ ինչքան էլ ստիպեն, ձեռներեցները չեն կարող ապրանքագիր ներկայացնել»

Մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու արտահերթ նիստ, որտեղ, ի թիվ այլ օրինագծերի, քննարկվելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության առաջ քաշած նոր նախագիծը: Օրինագծի համաձայն՝ շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվում է 113.4 մլն, իսկ այն առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք չեն ներկայացնի փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ՝ նախկին 3,5% փոխարեն, իսկ փաստաթղթաշրջանառության դեպքում՝ 1%:
     «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով` խնդիրներից մեկն այն, է, որ կան մեծ թվով ապրանքային խմբեր, որ ինչքան էլ ստիպեն, ձեռներեցները չեն կարող ապրանքագիր ներկայացնել: «Մեծ մասը ներմուծված ապրանքների խնդիրն է և այն, որ որոշ ապրանքներ ինչ-ինչ պատճառներով թերի են հայտարարագրվում կամ արտոնյալ պայմանով են մատակարարվում: ՓՄՁ-ն ի վիճակի չէ, այդքան գործիքակազմ չունի, որ դիմացինին ստիպի փաստաթուղթ տալ»,- ասաց նա:
     «Եթե այս լուծումը լուծում չեք համարում, պետք է քննարկել, բայց ասեմ, որ առաջարկը բիզնես վարելու նորմալ գաղափարախոսություն է»,- արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Տեսանյութը` «Հենարան»-ի
4903 | 0
Facebook