Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը Նեմցովի սպանությունը քաղաքականացնելը սրբապղծություն է անվանել

16:36, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Լավրովը Նեմցովի սպանությունը քաղաքականացնելը սրբապղծություն է անվանել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից՝ դեպքը որակելով որպես «կեղտոտ» հանցագործություն: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Այդ կեղտոտ հանցագործությունը պետք է հետաքննվի օրենքի ողջ խստությամբ, որպեսզի մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն: Նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հետևում է, որ այդ գործը բացահայտվի»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ Նեմցովի սպանության և նմանատիպ այլ հանցագործությունների քաղաքականացումն ուղղակի սրբապղծություն է: Նա նշել է նաև, որ քննչական մարմինների աշխատանքը կասկածի տակ դնելու նպատակով արված սադրիչ մեկնաբանությունները նույնպես սրբապղծություն են համարվում:
6092 | 0
Facebook