Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլորս ֆուտբոլային օրգազմ ապրեցինք․ Օբամեյանգ

00:10, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Բոլորս ֆուտբոլային օրգազմ ապրեցինք․ Օբամեյանգ
     Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրի՝ «Շալկեճ-04»-ի դեմ հանդիպումում։
«Բոլորս ֆուտբոլային օրգազմ ապրեցինք «Շալկեի» դեմ հանդիպումում։ Հիանալի զգացում է՝ հիմնական մրցակցի հետ պայքարում նման գեղեցիկ ոճով հաղթել։ Մենք պատռեցինք մրցակցին։ Այդքան պահեր մենք շուտվանից չէինք ստեղծել։ Լավ է, որ գոլի հեղինակ դարձա։ Շատ էի վախենում, որ մրցակիցները ինձ հանդերձարանում կսպանեն, չէ որ մի քանի գոլային պահ ձախողեցի։ Շատ հաճելի է, երբ մարզադաշտի հաղորդավարը երեք անգամ կրկնում է ազգանունդ, իսկ երկրպագուները նրան զուգահեռ ողջունում էին քեզ։ Նման բան կյանքումս չէր եղել։ Երջանիկ եմ։ Սա կյանքիս լավագույն հանդիպումն է»,- ասել է Օբամեյանգը։
Նշենք, որ հաղթանակը թույլ տվեց «Բորուսիային» 28 միավորով բարձրանալ 10-րդ հորիզոնական։
6759 | 0
Facebook